Մաստեր-կլաս՝ ստարտափերների համար
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Սևանա լճի ափին ընթանում է ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, որը միավորում է նորարարներին, ստարտափերներին, ներդրողներին ու փորձառու մենթորներին՝ ստեղծելու գաղափարներ, որոնք վաղը կարող են փոխել մեր աշխարհը։
Summit-ի մասնակիցները ոչ միայն ներկայացնում են իրենց նախագծերը, այլև մասնակցում սեմինարների, մաստեր-կլասերի ու մտքերի փոխանակության թեմատիկ զրույցների։
Ստարտափերների համար բանախոսեց Ակբա բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։ Նա ներկայացրեց կորպորատիվ ֆինանսների կառավարման, ներդրողների հետ բանակցությունների հմտությունների և բիզնեսի արդյունավետ կառավարման կարևորագույն կողմերը։
Ստյոպա Զաքինյանի փորձը և գործնական խորհուրդները դարձան կարևոր ուղեցույց երիտասարդների համար, ովքեր նոր են սկսել իրենց բիզնես ճանապարհը։
«Ստարտափերների համար կարևոր է իրենց նախագծերի շահութաբերության գնահատումը։ Նրանք պետք է ուշադրություն դարձնեն այս կետին, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել իրենց բիզնեսը և հետագայում ճիշտ բանակցեն ներդրողների հետ։ Այս կարճ զրույցի ընթացքում փորձեցինք ստարտափերներին տրամադրել հենց այս գիտելիքները, ապա կոնկրետ օրինակների միջոցով փորձեցինք այս ճանապարհը պրակտիկորեն ներկայացնել»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։
Ակբա բանկը նաև Sevan Startup Summit-ի շրջանակում անցկացվող Sevan Agritech Summit-ի գլխավոր գործընկերն է:
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
–00—ԱՊ