ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է

24/07/2025 19:48 Տնտեսական

2025 թվականի հունվար-մայիս ամիսներին ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,6%-ով։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Աճը նկատվել է Միության գրեթե բոլոր երկրներում՝ Ղրղզստանում՝ 13,8% – ով, Ղազախստանում՝ 6,4% – ով,  Ռուսաստանում՝ 1,3% – ով և Բելառուսում՝ 1% – ով։

—00—ՍՊ