4 ուղետոմս 1-ի գնով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Telcell Wallet հավելվածով առաջին անգամ տրանսպորտի մեկանգամյա ուղետոմս ձեռք բերելիս՝ օգտատերերը կստանան տրանսպորտի 3 անվճար տոմս (ավտոբուս/մետրո):
Նվեր տոմսերը հասանելի կլինեն Telcell Wallet հավելվածի «Տրանսպորտ» բաժնում: Դրանք վավերական կլինեն 3 օր: Ակցիան գործում է հուլիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Ինչպե՞ս ստանալ 3 անվճար տոմս
1․ Մուտք գործել Telcell Wallet հավելված։
2․ Գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում սեղմել «Տրանսպորտ»։
3․ Սեղմել «Գնել ուղետոմս», ընտրել տրանսպորտային միջոցը՝ «Տրոլեյբուս», «Ավտոբուս և մետրո» կամ «Օդանավակայան», այնուհետև տոմսի քանակը, վճարման եղանակը և սեղմել «Շարունակել»։
4․ Սեղմել «Վճարել»։
5․ Վճարումը հաստատելուց հետո օգտատերը ստանում է ծանուցում տոմսերի նվերների մասին, որոնք հայտնվում են «Ուղետոմս» բաժնում։ Հավելվածում տրանսպորտի առաջին տոմսի գնման ավարտից հետո օգտատերը ավտոմատ կերպով կստանա տրանսպորտի 3 անվճար տոմս (ավտոբուս/մետրո): Նվերը յուրաքանչյուր օգտատիրոջ համար միանվագ է:
Անհրաժեշտ է իմանալ
Արշավին կարող են մասնակցել Telcell Wallet հավելվածի ամբողջովին նույնականացում անցած օգտատերերը, որոնք կցել են անձնագիրը, իրենց պատկանող բանկային քարտը կամ ունեն Telcell Wallet բացված բանկային հաշիվ։ Ի դեպ, նույնականացման գործընթացը հեշտացվել է և այն իրականացվում է հաշված րոպեների ընթացքում։
Եթե նույնականացումը չի ստացվում, անհրաժեշտ է կապ հաստատել 8830 կարճ համարով կամ գրել անձնական նամակ։
Օդանավակայանի ուղետոմս գնելու դեպքում նվեր է տրվում ավտոբուսի կամ մետրոյի ուղետոմս (ոչ օդանավակայանի):
Նվեր չի տրվում տերմինալից ուղետոմս գնելիս, միայն այն դեպքում, երբ առաջին տոմսը գնվել է Telcell Wallet-ով (անկախ գնված ուղետոմսերի քանակից)։
Եթե նախկինում Telcell Wallet-ով գնվել է ուղետոմս, ապա օգտատերը նվեր չի կարող ստանալ։
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ նվեր տոմսերի վավերականության ժամկետը 3 օր է։
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
–00—ՅՄ