Amio Era-ն Գյումրիում. համագործակցություն Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի հետ

22/07/2025 15:07 Տնտեսական

Ամիօ բանկը և Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորվելով Amio Era կրթական ծրագրի նպատակների շուրջ։

Համագործակցության շնորհիվ համալսարանի սոցիալապես խոցելի խմբերից միջին և բարձր առաջադիմությամբ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Amio Era կրթական ծրագրին և ստանալ մեկ տարվա ուսման վարձի փոխհատուցում՝ Ամիօ բանկի կողմից։

Համագործակցության մեկնարկը համընկավ համալսարանի կարևոր միջոցառումների հետ․ նույն օրը տեղի ունեցավ ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև համալսարանի 90-ամյակին նվիրված հուշագրքի շնորհանդեսը։

Հանդիպումն ընթացավ ջերմ և կառուցողական մթնոլորտում՝ հիմք ստեղծելով շարունակական ու արդյունավետ համագործակցության համար։

Amio Era-ն կրթական աջակցության ծրագիր է, որն արդեն երկրորդ անգամ է իրականացվում Ամիօ բանկի կողմից։ Այս տարի նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում մինչև 50 ուսանողի՝ ՀՀ տարբեր բուհերից։

Ծրագրի մանրամասները հասանելի են Amio Era-ի ինստագրամյան էջում և պաշտոնական կայքում:

Amio Era․ կրթությունը հնարավորություն է…

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

 

–00—ԱՊ