Մեկնարկեց Evoca Partners Club-ն ու Evoca Benefits նախագիծը

21/07/2025 17:32 Տնտեսական

Այսուհետ Evocabank-ի քարտապանները կարող են օգտվել բենեֆիթներից՝ Evoca Partners Club-ի ավելի քան 100 գործընկեր բիզնեսներից։

Հուլիսի 18-ին N7 Beach Club-ում տեղի ունեցավ Evoca Partners Club-ի և Evoca Benefits նախագծի մեկնարկի միջոցառումը։

Միջոցառմանը ներկա էին 100-ից ավել խոշոր բիզնեսների ներկայացուցիչներ, ինֆլյուենսերներ և այլ հյուրեր։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց Evoca Partners Club-ը և դրա շրջանակում իրականացվող առաջին նախագիծը՝ Evoca Benefits-ը։

Evoca Partners Club-ը բիզնես գործընկերների փակ ակումբ է, որի անդամները կտրամադրեն բենեֆիթներ Evoca-ի հաճախորդներին, ինչպես նաև ակումբի անդամ այլ բիզնեսներին։ Partners Club-ը շարունակաբար ընդլայնվելու է՝ իրականացնելով նոր նախագծեր և միջոցառումներ։

Evoca Benefits նախագծի շրջանակում Բանկի բոլոր քարտապանները ստանալու են բացառիկ բենեֆիթներ՝ զեղչեր, քեշբեքեր և այլ առավելություններ Evoca Partners Club-ի ավելի քան 100 առաջատար բիզնեսներից։

«Evoca Partners Club-ի շրջանակում ներառել ենք լավագույն բիզնեսներին տարբեր ոլորտներից՝ horeca, նորաձևություն, առողջապահություն, կրթություն, սպորտ, գեղեցկություն և այլն։ Համոզված եմ, որ այս գործընկերությունը շատ կսիրվի Բանկի և Evoca Partners Club-ի բիզնեսների հաճախորդների կողմից, քանի որ կստանանք սիներգիկ էֆեկտ՝ հավելյալ արժեք ստեղծելով մեր հաճախորդների համար։», – նշեց Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանն իր խոսքում։

Evoca Benefits նախագծի շրջանակում այսուհետ Evoca քարտապանները կստանան հարյուրավոր բենեֆիթներ՝ զեղչերի, քեշբեքի և նվեր քարտերի տեսքով՝ 100-ից ավելի գործընկեր կազմակերպությունների կողմից։ Նախագծի մանրամասներին և գործընկերների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Evoca քարտերին կարող եք ծանոթանալ այստեղ և պատվիրել Ձեր քարտն օնլայն՝ վայրկյանների ընթացքում։

 

–00—ԱՊ