Երեխաների անունից շնորհավորում ենք մետալուրգի օրվա առթիվ. Քաջարանում նշվեց հանքագործի օրը  

19/07/2025 19:28 Տնտեսական

Հանքագործների քաղաքում ամեն տարի մետալուրգի օրը նշվում է մեծ շուքով: Այս անգամ տոնակատարությունները մեկնարկեցին ԶՊՄԿ-ի հիմնանորոգված մարզադաշտի բացման արարողությամբ:

Հնչեցին շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր ևս մեկ անգամ  կարևորելով ոլորտի մասնագետների դերը հանքարդյունաբերության զարգացման գործում: Ավանդույթի համաձայն մասնագիտական տոնի առթիվ ձեռնարկության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին:

Մետալուրգի օրվան բարձր տրամադրություն հաղորդեցին Երվանդ Երզնկյանի նվագախմբի ելույթները, իսկ տոնի ավարտն ազդարարվեց սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի մենահամերգով:

Մանրամասները` տեսանյութում։

–00—ՍՊ