Արդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են ակնթարթային վճարումներ Apple Pay-ով

18/07/2025 16:53 Տնտեսական

Արդշինբանկի vPOS հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց առցանց վաճառքի կետերում ակտիվացնելու ակնթարթային վճարումները Apple Pay-ի միջոցով:  Նոր ծառայությունը հնարավոր է դարձել Arca ազգային վճարային համակարգի շնորհիվ և բանկի մասնագետների մասնակցությամբ:

Այսօր արդեն բանկի հաճախորդ UCom  ընկերությունը հաջողությամբ կիրառում է Apple Pay-ով վճարումներ ընդունելու ծառայությունն իր հավելվածում:  Բանկը պատրաստ է տրամադրել այս ծառայությունն իր բոլոր իրավաբանական անձ և անհատ ձեռներեց հաճախորդներին, ովքեր օգտագործում են vPOS:

Ֆիզիկական անձանց համար այսօր սովորական երևույթ է առցանց գնումների կամ ծառայությունների համար Apple Pay-ով վճարում կատարելը, ընդ որում թե՛ հեռախոսի, թե՛ ժամացույցի և թե՛ պլանշետի միջոցով, բոլոր այն կայքերում և հավելվածներում, որտեղ առկա է առցանց վճարման հնարավորությունը: Նշենք, որ Արդշինբանկի հաճախորդների համար ծառայությունը հասանելի է 2022 թվականի հունվարից:

Apple Pay-ով վճարումներ կատարելու ծառայությունը հարմարավետ է դարձնում առցանց գնումների գործընթացը. կարիք չկա լրացնելու վճարային քարտի տվյալները, նույնականացումն իրականացվում է Face ID-ի, Touch ID-ի կամ գաղտնաբառի կիրառության միջոցով, ինչը բարձրացնում է ֆինանսական գործարքների անվտանգությունը և խնայում ժամանակը:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

–00—ԱՊ