Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է

11/07/2025 23:05 Տնտեսական

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է՝ կազմելով տարեկան ընդամենը 5,7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11,2%-ի փոխարեն։
Գլխավոր պատճառը արդյունաբերության ոլորտի կտրուկ անկումն է. 22%-անոց աճից այն անցել է 14,1%-անոց նվազման։

Այս միտումը վկայում է երկրի շարունակական ապաինդուստրիալիզացման մասին:
Տնտեսության կառուցվածքն առավել մտահոգիչ է: Առաջատար դիրքում է առևտրի ոլորտը՝ 2,4 տրլն դրամ (մոտ $6.1 մլրդ)
ծավալով։
Երկրորդ տեղում են ծառայությունները՝ 1,5 տրլն դրամ ($3.8 մլրդ): Եվ միայն երրորդում՝ արդյունաբերությունը՝ 1.03 տրլն դրամ ($2.6 մլրդ):
Շինարարությունը չորրորդ տեղում է՝ 165.5 մլրդ դրամ ($421 մլն) ծավալով:

Սա ոչ թե ժամանակավոր տատանում է, այլ խորքային համակարգային խեղում։ Տնտեսությունն աստիճանաբար հեռանում է իրական
արտադրական հիմքից՝ չապահովելով հավելյալ արժեքի ստեղծում և կենտրոնանալով առավելապես առևտրի ու ծառայությունների վրա:

Այս միտումը նվազեցնում է երկրի դիմակայունությունն արտաքին ճնշումների ու ֆինանսական կախվածության պայմաններում։
Պարզ ազած՝ որքան քիչ հավելյալ արժեք ստեղծենք, այնքան ավելի շատ միջազգային վարկեր կվերցնենք՝ ավելացնելով մեր կախվածությունն
արտաքին դերակատարներից:

«Վաշինգթոնյան կոնսենսուս» ռազմավարությունը դեռ ոչ ոք չի չեղարկել»։

–00—ՍՊ