Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

07/07/2025 17:08 Տնտեսական

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3, որը համարժեք է Հայաստանի սուվերեն վարկանիշին:

Միաժամանակ բարձրացվել են Բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA-ն՝ b1-ից ba3, ինչպես նաև Բանկի՝ Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի վարկանիշը (CRR)՝ Ba3-ից Ba2, և Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի գնահատականը (CR Assessment)՝ Ba3(cr)-ից Ba2(cr):

Այս մասին Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ասաց. «Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից վարկանիշի բարձրացումը վկայում է Բանկի ակտիվների որակի շարունակական բարելավման, կապիտալի կայուն մակարդակի պահպանման, շահութաբերության ու իրացվելիության բարձր ցուցանիշների մասին։ Այս գնահատականը նաև վկայում է միջազգային կազմակերպությունների և գործընկերների հետ մեր արդյունավետ համագործակցության մասին, ինչի շնորհիվ հետևողականորեն ամրապնդում ենք մեր դիրքերը ֆինանսական շուկայում»:

Moody’s-ի զեկույցի համաձայն` վարկանիշի վերանայման ժամանակ հաշվի է առնվել նաև խնդրահարույց վարկերի տեսակարար կշռի նվազումը; Ըստ գործակալության, կապիտալի համարժեքությունը շարունակում է մնալ Բանկի վարկունակության հիմնական առավելություններից մեկը՝ ապահովելով բուֆեր հնարավոր ռիսկերի դեպքում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

–00—ԱՊ