Մոսկվայում կայացած TOON EXPO 2025-ը հաստատեց հայկական անշարժ գույքի նկատմամբ աճող հետաքրքրությունը

01/07/2025 15:07 Տնտեսական

 

30 ընկերություն, ավելի քան 50 նախագիծ, հարյուրավոր այցելուներ ու գործարքներ․ հունիսի 27-29 Մոսկվայի Տիմիրյազև կենտրոնում անցկացվեց անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի մեծամասշտաբ TOON EXPO  MOSCOW ցուցահանդեսը։

Կազմակերպիչ Big Projects ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանն ընդգծում է՝ ցուցահանդեսը դուրս եկավ Հայաստանի սահմաններից, որպեսզի ՀՀ անշարժ գույքն ավելի հասանելի դառնա սփյուռքի համար՝ լրացուցիչ ներդրումային հոսք ապահովելով ՀՀ տնտեսության մեջ։

Ցուցահանդեսին ներկայացված միակ ֆինանսական կառույցը Ամերիաբանկն էր՝ սփյուռքի համար նախատեսված հատուկ հիփոթեքային վարկային առաջարկով։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն էր շինարարական ոլորտի առաջատար ML Mining ընկերությունը, որը համագործակցում է Big Projects-ի հետ արդեն երկրորդ անգամ։ Ընկերության փոխտնօրենը շեշտում է՝ TOON EXPO MOSCOW-ը ոչ թե պարզապես ցուցահանդես էր, այլ կամուրջ հայրենիքի և սփյուռքի միջև։

Նա ընդգծում է՝ TOON EXPO MOSCOW-ը անցավ ակնկալվածից հաջող և արդյունավետ, նույնիսկ այն դեպքում, երբ շատերը սկզբում թերահավատ էին։

Էքսպոյի հիմնական գործընկեր RED Invest Group-ի տնօրենը նկատում է՝ Big Projects-ի հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի, իսկ հիմնական գործընկերոջ կարգավիճակն իրենց դեպքում արդեն ամրագրված է։

Վստահելով Big Projects ընկերությանը՝ ցուցահանդեսի գործընկեր Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ն TOON EXPO-ի կողքին է հենց սկզբից։ ՀԿ-ի նախագահը, վերլուծելով եռօրյա ցուցահանդեսի արդյունքները, ասում է, որ ռուսաստանաբնակ հայերը մեծ հետաքրքրություն ունեն հայկական անշարժ գույքի շուկայի նկատմամբ։

Գլխավոր գործընկեր Հայ գործարարների ասոցիացիայի տնօրենը նկատում է՝ TOON EXPO MOSCOW 2025-ը համախմբեց ռուսաստանաբնակ հարյուրավոր հայերի, որոնք հայրենիքում ներդրում կատարելու ցանկություն ունեն։

TOON EXPO-ն իր պատմությունը սկսեց 2022-ին՝ Երևանում, և արդեն 5 հաջողված ցուցահանդես է անցկացրել՝ ապահովելով սպասվածից ավելի մեծ արդյունքներ։

Սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին TOON EXPO-ն կրկին կանցկացվի Երևանում՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում։ Այցելուներն ու մասնակիցները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու անշարժ գույքի, կառուցապատման, բանկային և հարակից ոլորտների ավելի քան 100 ընկերությունների առաջարկներին։

 

 

 

 

–00—ԱՊ