ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ստորագրված համաձայնագրով կչեղարկվի նաև ՀՀ-ի՝ ապրանքների 85 %-ի մաքսատուրքը

30/06/2025 19:43 Տնտեսական

ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ստորագրված համաձայնագիրը կչեղարկի միության երկրների, այդ թվում՝ Հայաստանի, առևտրով զբաղվող ապրանքների 85 տոկոսի ներմուծման մաքսատուրքերը, հայտնել են Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարությունում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ներմուծման մաքսատուրքերի վերացումը կիրականացվի աստիճանաբար՝ փոխադարձ առևտրի փուլային ազատականացման նպատակով։ 

—00—ՍՊ