Ձեր խնայողությունները՝ Ձեր կանոններով. ժամկետային ավանդատեսակներ Կոնվերս Բանկում

26/06/2025 15:43 Տնտեսական

Կոնվերս Բանկը բարելավել է ժամկետային ավանդի պայմանները՝ ավելի արդյունավետ դարձնելով խնայողությունը։

Բանկն առաջարկում է տարեկան մինչև 9.75% եկամտաբերությամբ ավանդներ ճկուն պայմաններով և Converse Mobile հավելվածով կառավարման հնարավորությամբ:

Ձեր խնայողությունները՝ Ձեր կանոններով, Converse Mobile-ում

Եթե փնտրում եք խնայելու հարմար ապահով և ժամանակակից տարբերակ, ապա Converse Mobile հավելվածը լավագույնն է Ձեզ համար։ Այստեղ հասանելի են խնայողության հնարավորություններ՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի պահանջներին. ավանդներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով՝ 45 օրից մինչև 2 տարի ժամկետով և տարբեր պայմաններով։

Դուք կարող եք.

  • Ընտրել, թե երբ ստանալ տոկոսագումարը՝ ամսական, թե ժամկետի ավարտին
  • Ընտրել ավանդ՝ մայր գումարի համալրման հնարավորությամբ կամ առանց դրա
  • Ներդնել ավանդ՝ մինչև ժամկետի ավարտը մասնակի ելքագրման հնարավորությամբ

Եվ այդ ամենը մի քանի հպումով՝ անմիջապես Converse Mobile հավելվածում, կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Ինչպե՞ս սկսել խնայել Converse Mobile-ում.

  • Բացեք Converse Mobile հավելվածը
  • Ընտրեք Ավանդներ, + Նոր պրոդուկտ
  • Ընտրեք Ձեզ հարմար տարբերակը և լրացրեք անհրաժեշտ դաշտերը

Մանրամասների համար՝ https://conversebank.am/hy/deposits/,  010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

–00—ԱՊ