Ճամփորդություն Պորտուգալիա և ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության 1-ին ամիսը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։ Մասնավորապես, պատահականության սկզբունքով ընտրվեցին գովազդային վիճակախաղի առաջին 60 հաջողակ հաղթողները, որոնք ստացան՝
1 ճամփորդություն դեպի Պորտուգալիա ամբողջ ընտանիքի համար
10 ընտանեկան արկածային ճամփորդություն Հայաստանում
15 նվեր քարտ ռեստորաններում ամբողջ ընտանիքի համար
15 մուտքի փաթեթ Երևան պարկ ամբողջ ընտանիքի համար
14 նվեր քարտ գրախանութներից օգտվելու համար
5 լուսանկարահանում ամբողջ ընտանիքի համար
Հիշեցնենք, որ վիճակախաղն անցկացվում է Բանկի «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագծի շրջանակում, որը ունի երեք հիմնական բաղադրիչ` «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խորագրով խաղարկություն, ֆինանսական ծառայությունների արտոնյալ պայմաններով «Ընտանեկան փաթեթ» և Երևանում հանրային տրանսպորտի ուղետոմսերի հետվճարի արշավ:
Խաղարկության մասնակից են դառնում մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկի հաճախորդ դարձած բոլոր անձինք, որոնց այս ընթացքում անվճար կտրամադրվի «Հաշվի բացում ծառայությունների փաթեթ»-ը` Visa Classic քարտ, Ամերիաբանկի հաշիվ և MyAmeria հավելված:
Բացի այդ, թե նոր, թե գործող հաճախորդները կստանան խաղարկության լրացուցիչ պրոմո կոդեր Ամերիա ընտանիք հրավիրված յուրաքանչյուր անձի համար, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս MyAmeria-ով գործարքներ կատարելու, բանկային և ոչ բանկային ավելի քան 20 ծառայությունից օգտվելու համար։
Այս պահին միանալով արշավին` հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու ևս 4 ամենամսյա խաղարկություններին ու շահելու 250 նվերներներից մեկը։ Մանրամասները և մասնակցության ամբողջական պայմանները՝ այստեղ։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
–00—ՅՄ