FacePass-AMIO դեմքի նորարարական վճարաեղանակը հասանելի է նոր հասցեներում

12/06/2025 13:02 Տնտեսական

FacePass-Amio դեմքի բիոմետրիկ ինֆորմացիայի վրա հիմնված վճարաեղանակը դառնում է ավելի հասանելի, այժմ դեմքով վճարման փորձառություն կարող եք ունենալ ավելի շատ հասցեներում։

 

Հիշեցնենք, որ ի տարբերություն վճարման արդեն տարածված մեթոդների, FacePass-AMIO վճարատեսակով վճարելիս պետք չէ կանխիկ գումար, ֆիզիկական քարտեր և նույնիսկ հեռախոս: Վճարման համար բավարար է միայն ձեր դեմքը։

 

Բացի նորարարական փորձառությանը դեմքի բիոմետրիկ համակարգով վճարողները կստանան 10%* զեղչ հենց գնման պահին, որը կգումարվի խանութներում արդեն իսկ գործող զեղչերին:

 

Ստորև այն հասցեները, որտեղ առկա է FacePass-AMIO վճարատեսակը.

 

  • Երևան Մոլ ( Արշակունյաց պողոտա 3) Time և Pandora խանութներ
  • Դալմա Գարդեն Մոլ (Ծիծեռնակաբերդի խճուղի 3) Time և Pandora խանութներ
  • Ռիո մոլ (Վահրամ Փափազյան փողոց 8 ) Time խանութ
  • Հյուսիսային պողոտա 5 ,Time և Tous խանութներ
  • Մեգա Մոլ (Գայի պող․ 16) Time խանութ

 

*Մեկ ամսվա ընթացքում նույն հաճախորդին տրամադրվող զեղչի գումարը չի կարող գերազանցել 10.000 դրամը։

 

FacePass-AMIO դեմքի վճարման եղանակով վճարելու հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է ընդամենը 1 անգամ մուտք գործել գրանցման համակարգ, ստեղծել օգտահաշիվ` անցնելով պարզեցված գրանցման գործընթաց, կցել ձեր Mastercard-ը և վայելել ամենանորարարական վճարման տեսակը: Գրանցումն ամբողջովին անվճար է: Գրանցման հղում՝ FacePass-AMIO

 

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

–00—ԱՊ