Ֆասթ Բանկն ու Ֆասթ Շիֆթը հովանավորել են Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը

03/06/2025 11:47 Տնտեսական

Ֆասթ Բանկի և  «Fast Shift» վճարահաշվարկային ընկերության հովանավորությամբ օրերս տեղի է ունեցել Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը։ Ֆորումը համախմբել էր դիվանագիտության, ռազմավարության և զարգացման ոլորտների առաջատար մասնագետների։

Միջոցառման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական զարգացումները, արհեստական բանականության ազդեցությունը և կլիմայական փոփոխություններն աշխարհաքաղաքական միտումների վրա։ Բանախոսների թվում էին պետական պաշտոնյաներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ավելի քան 80 երկրներից։

Ֆասթ Բանկն ու Ֆասթ Շիֆթը շարունակում են խթանել Հայաստանի առաջընթացն ու մասնակցությունը միջազգային հարթակներում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ «Fast Shift» վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը և «Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

–00—ՅՄ