Հայաստանն ու Չինաստանը կպարզեցնեն մաքսային ընթացակարգերը և կնվազեցնեն տրանսպորտային ծախսերը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Հայաստանն ու Չինաստանն ապագայում կպարզեցնեն մաքսային ընթացակարգերը և կնվազեցնեն տրանսպորտային ծախսերը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի նոր դեսպան Լի Սինվեյը։
Նրա խոսքով, դա հնարավոր կլինի Հայաստանի և Չինաստանի միջև «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի ստորագրումից հետո: Դիվանագետի խոսքով, ներկայում համաձայնագիրն ակտիվորեն քննարկվում է Պեկինի և Երևանի կողմից, սակայն հստակ ժամկետ դեռ չկա: Դեսպանը հիշեցրեց, որ նման համաձայնագիր Չինաստանը ստորագրել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ մի շարք երկրների հետ:
«Հայաստանն ունի շատ լավ աշխարհագրական դիրք՝ միացնելով Հյուսիսն ու Հարավը, Արևմուտքն ու Արևելքը։ Սակայն միջազգային ավտոմոբիլային փոխադրումները բախվում են մի շարք խնդիրների», – ասաց Սինվեյը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ