Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում

30/05/2025 18:16 Տնտեսական

Հարյուրավոր պատվիրակներ ասիական, եվրոպական, մերձավորարևելյան երկրներից, քննարկումներ ու բիզնես հանդիպումներ… Այսօր Երևանում կայացել է ConFEAS 2025-ը՝ Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովը: Միջոցառմանը Կոնվերս Բանկը մասնակցում էր որպես Ոսկե հովանավոր:

Համաժողովի պաշտոնական մասը սկսվեց զանգով. ազդարարվեց Կոնվերս Բանկի և Հայաստանի ֆոնդային բորսայի անդամակցությունը Աբու Դաբիի բորսայի Tabadul հարթակին: Tabadul-ը բորսայական թվային հաբ է՝ հիմնված շուկայի փոխադարձ հասանելիության մոդելի վրա: Նպատակը մասնակիցների համագործակցության մակարդակի բարձրացումն է և մասնակցող շուկաներում իրացվելիության մեծացումը:

Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը շնորհավորել է մասնակիցներին Հայաստանի կապիտալի շուկայի համար նման նշանակալից իրադարձության կապակցությամբ և նշել. «Մեր՝ ամիսների աշխատանքը հասավ տրամաբանական ավարտին. Հայաստանի ֆոնդային բորսան և Կոնվերս Բանկը՝ որպես առևտրային կազմակերպություն, միացան բորսայական առևտրի լայն հնարավորություններ ընձեռող Tabadul հարթակին: Միաժամանակ մենք գրանցեցինք առաջին գործարքը հենց Աբուդաբիի բորսայում: Հուսով եմ՝ նման գործարքները շարունակական կլինեն՝ մի կողմից հայ ներդրողներին ապահովելով հասանելիության արտասահմանյան շուկաներում, մյուս կողմից արտասահմանյան ներդրողների համար ստեղծելով ներդրումային հնարավորություններ Հայաստանի կապիտալի շուկայում»:

Գրիգորի Զաքարյանը մասնակցել է նաև «Tabadul. Նոր տարածաշրջանային առևտրային համագործակցություն» պանելային քննարկմանը:

«Tabadul-ին միանալը եղել է Կոնվերս Բանկի ռազմավարական որոշումը: այս պահին մենք Հայաստանում միակ բորսայական առևտուր կատարող կազմակերպությունն ենք, որը միացել է այս հարթակին: Մենք պատրաստակամ ենք մեր գիտելիքով և փորձառությամբ աջակցել ցանկացած հայ ներդրողի, ով կցանկանա հասանելիություն ստանալ հարթակի մասնակից շուկաներին»,- ասել է նա և հավելել, որ խոսքը մեկ տրիլիոն դոլարից ավելի կապիտալիզացիայի մակարդակ ունեցող և արագ զարգացող հարթակի մասին է:

ConFEAS 2025-ի մասին մանրամասն՝ տեսանյութում։

Կոնվերս Բանկը վերսհսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

–00—ՅՄ