Ռեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է

29/05/2025 15:37 Տնտեսական

Մասնագիտական բանավեճեր ու քննարկումներ, մտքերի փոխանակում և, իհարկե, մրցույթ… UI/UX Design Battle-ն այլևս իրականություն է: Միջոցառումը, որի գլխավոր գործընկերը Կոնվերս Բանկն էր, համախմբել էր ստեղծագործական համայնքը մի ընդհանուր նպատակի շուրջ. մասնագիտական կարծիքով ու առաջարկներով նպաստել մոբայլ բանկինգի զարգացմանը Հայաստանում:

UI/UX Design Battle-ի շրջանակում անցկացված մրցույթի մասնակիցները ռեալ ժամանակում պետք է լուծեին ռեալ խնդիր՝ հիմնված Converse Mobile հավելվածի օգտատերերի արձագանքների և կարծիքների վրա: Այն վերաբերել է հաճախորդների շրջանում ամենաքննարկվող «Payments & Transfers» բաժնին:

«Այն, որ Կոնվերս Բանկը դարձել է նման միջոցառման գործընկեր, հասունության նշան է: Սա ոչ թե պարզապես գործընկերություն է, այլ գիտակցված որոշում»,- ասել է Armenian Code Academy-ի դիզայնի ուղղության ղեկավար, միջոցառման ժյուրիի անդամ Դավիթ Պեդանյանը։

«Շատ հատկանշական էր, որ Կոնվերս Բանկը համաձայնեց ներկայացնել քեյսը, թույլ տվեց քննարկման առարկա դարձնել դրա ներքին հարցերը և հնարավորություն տալ մասնագետներին մանրամասն ուսումնասիրել այն,  առաջարկել նոր լուծումներ, փոփոխություններ։ Սա շատ կարևոր է, քանի որ խոսքը տասնյակ հազարավոր օգտատերեր ունեցող պրոդուկտի մասին է է»,- ասել է Skill-Event Marketing ընկերության հաղորդակցության գծով տնօրեն Աննա Մանֆրեդին: Նրա խոսքերը շեշտում են բաց նորարարության կարևորությունը և մասսայական պրոդուկտների մշակման բարդությունները:

Կոնվերս Բանկի մարքեթինգի բաժնի և մոբայլ բանկինգի կռոսֆունկցիոնալ թիմի ղեկավար Սերգեյ Ուսնունցի խոսքով, Converse Mobile հավելվածն արդեն այսօր առաջարկում է անհատականացված ֆինանսական փորձառություն։ Սակայն Բանկը մտադիր չէ կանգ առնել․ հավելվածն էլ ավելի է զարգացվելու։

«Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հաճախորդի կարծիքը Կոնվերս Բանկի մոբայլ բանկինգի հետագա զարգացման համար։ Եվ ուրախ ենք, որ մեր բազմաթիվ օգտատերերին այսօր միացավ նաև ստեղծագործական համայնքը՝ իր կարծիքով և առաջարկներով աջակցելով հավելվածի հետագա բարելավումներին»,- ասել է նա։

UI/UXDesign Battle-ի ընթացքը, մասնագետների կարծիքներն ու մրցանակակիրների ոգևորությունը ներկայացնում ենք տեսանյութում:

Կոնվերս Բանկը վերհսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

–00—ՅՄ