Ղրղզստանի կառավարության ղեկավարը հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ

20/05/2025 Տնտեսական

Ղրղզստանի կառավարության ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմիլաևը Բիշքեկում հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) Թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնում է ԵԶԲ մամլո ծառայությունը։
Սարգսյանը, ինչպես նշված է հաղորդագրությունում, Ղրղզստանի վարչապետին է ներկայացրել իր ղեկավարած հիմնադրամի 15 ծրագիր։
Բացման խոսքում Ադիլբեկ Կասիմալիևը ողջունել է Տիգրան Սարգսյանին ընդգծել, որ նման հանդիպումները առաջին անգամը չեն և հանգեցնում են կողմերի միջև արդյունավետ համագործակցության։

«Կողմերը նշել են, որ Ղրղզստանում 15 նախագիծ գտնվում է գործարկման փուլում։ Դրանց թվում են թվային միգրանտի պրոֆիլի ստեղծումը, Ղրղզստանի Հանրապետության նախագահին կից իրավիճակային կենտրոնի գործունեությանը աջակցող թվային նախագծերը, Բիշքեկ քաղաքում ինտեգրված շրջակա միջավայրի մոնիթորինգի և տրանսպորտային մոդելավորման համակարգերի ստեղծումը, ինչպես նաև այլ նախագծեր, այդ թվում՝ զբոսաշրջության և առողջապահության ոլորտում», – ասված է հաղորդագրությունում։

–00—ԱՊ