Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցերը

14/05/2025 20:15 Տնտեսական

Մայիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի Ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր։

–00—ՍՊ