Պետբյուջեի եկամուտների պլանային առաջադրանքները կատարվել են տուգանքերի միջոցով

06/05/2025 Տնտեսական

 

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․

«էն որ հրապարակում ծղրտում էին ,որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ,հիշո՞ւմ եք, չէ՞: Հիմա մեր քաղաքացիներին ներկայացնում եմ 2025 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների մի շատ հետաքրքիր և ուսանելի աղյուսակ,որը վկայում է՝ պետական բյուջեի եկամուտների պլանային առաջադրանքները կատարվել են տուգանքերի միջոցով: Որպեսզի մեզ ոչ ազնիվ հեղափոխական մարգարեները չմեղադրեն «բառադի» խոսելու մեջ ,խնդրում ենք՝ ուշադրություն դարձնել աղյուսակի երկրորդ տողին,որտեղ պարզվում է որ իրավախախտումների պատժամիջոցներից ստացված եկամուտների փաստացի կատարողականը 122 տոկոսով գերազանցել է պլանային առաջադրանքը և կազմել 6 մլրդ 497 մլն դրամ ՝ հինգ մլրդ 316 մլն դրամի փոխարեն:

Ահա այն ամենը ինչ թաքնված է «տուգանքի մատերիալ» բնորոշման տակ: Ուսումնասիրված աղյուսակը վկայում է ,որ կարծես թէ կա իրավախախտումների պատժամիջոցների մուտքերի ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ նաև: Այ սա արդեն սյուռեալիստական մի սոդոմ գոմոր է , երբ հարազատ պետությունը պլանավորում է թէ, որքան է քերելու քաղաքացու կաշվից:

ՔՊ պետք է արմատախիլ արվի»:

–00—ՍՊ