Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները սառեցված են

06/05/2025 Տնտեսական

Վարկային պրոդուկտների հետ կապված խնդիրների բախված և զեղծարարության զոհ դարձած մարդկանց վարկերն այս պահի դրությամբ սառեցված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 6-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկատվությամբ, այն մարդիկ, ովքեր վարկային պրոդուկտների հետ կապված խնդիր են ունեցել ու զեղծարարության զոհ են դարձել՝ այդ մարդկանց վարկերը սառեցված են: Տարբեր բանկերում՝ տարբեր ժամկետներով: Եթե չեմ սխալվում՝ բանկ կա 2, բանկ կա՝ 5 տարով՝ կախված նրանից, թե քրեական գործերն ինչ ընթացք կունենան և այլն: Սառեցրել են, որպեսզի հավելյալ ներվ չմտնի այս հարաբերություններում»,- նշեց Գալստյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ կենտրոնական բանկը ներկայում քննարկում է նույնականացման որոշ պահանջների խստացման հարցը: Մասնավորապես՝ առցանց վարկերի տրամադրման համար՝ բանկային խարդախության դեմ պայքարի համատեքստում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ