Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ

06/05/2025 Տնտեսական

Ակբա Բիզնես ակումբի նախաձեռնած ինտերակտիվ ձևաչափով հանդիպմանը  գործարարներն ուսումնասիրել են հաղթող բանակցություններ վարելու հմտություններն ու ամուր բիզնես կապեր ստեղծելու մշակույթը։

Այս անգամ Ակբա Բիզնես ակումբի հյուրը եղել է ScaleUp ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Բուզանդ Մկրտչյանը, ով իր տարիների փորձի հիման վրա մասնակիցներին ներկայացրել է ճիշտ և հաղթող բանակցություններ վարելու մեթոդաբանությունը, հաղորդակցման հմտությունների կիրառման եղանակները, բանակցություններին նախապատրաստման փուլերը:

«Արդեն երկու տարի է, ինչ Ակբա Բիզնես ակումբը միավորում է 150-ից ավելի գործարարի։ Նմանատիպ միջոցառումների արդյունքում գործարարները ծանոթանում են  միմյանց հետ և ստեղծվում են նոր գործարար կապեր։ Սա Ակբա Բիզնես ակումբի գործունեության ամենակարևոր մասերից է»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։

«Բանակցությունների մեջ ամենակարևորն այն է, թե դրանց ինչպես ես պատրաստվում և ինչպես վարում՝ իմանալով դիմացինի թույլ և ուժեղ կողմերը։ Բիզնես ակումբների գոյությունը շատ անհրաժեշտ է. ուրախ եմ, որ Ակբա բանկը իրականացրել է այս նախաձեռնությունը։ Ակբան Հայաստանում առաջին բանկն է, որն ունի իր բիզնես ակումբը, ինչը հավելյալ վստահություն է ստեղծում բանկի նկատմամբ»,- նշել է ScaleUp ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Բուզանդ Մկրտչյանը։

Հայաստանի բանկային համակարգում Ակբան միակն է, որը բիզնես ակումբի հիմնադրմամբ ստեղծեց նոր մշակույթ՝ գործարարներին միավորելու և գործընկերային հարաբերությունները զարգացնելու նպատակով։

Գործարարներն Ակբա Բիզնես ակումբին կարող են միանալ sme.acba.am կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաև առաջիկա միջոցառումներին և գործընկերների հատուկ առաջարկներին։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։


«Ակբա Բիզնես Փարթնր»
 ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝

  • մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
  • դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
  • օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
  • առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին


Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։

 

Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։

 

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

                                     

–00—ԱՊ