ՀՀ-ն ու Իրանը քննարկում են «Սյունիքը՝ Հարավային Կովկասի տնտեսական հանգույց» ռազմավարական ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 5-ին ընդունել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրեն Փույա Հոսեյնիին։
Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է «Սյունիք․ Հարավային Կովկասի տնտեսական հաբ» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Սյունիքի մարզը որպես տարածաշրջանային տնտեսական հանգույց՝ խթանելով մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ընդլայնմանը։
Ծրագրով նախատեսվում է տարբեր ձևաչափով միջոցառումների, այդ թվում՝ երկկողմ մասնագիտական համաժողովների ու գործարար այցելությունների կազմակերպում և ներդրումային փաթեթների ներկայացում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ծրագրի շրջանակում նախատեսվող քայլերի, ինչպես նաև ծրագրի իրականացման նպատակով պետության կողմից հնարավոր աջակցությանը վերաբերող հարցերի շուրջ։
–00—ՍՊ