Վրաստանի կողմից անօրինական գործողություններ՝ հայկական ալկոհոլային խմիչք արտահանողների նկատմամբ

26/04/2025 Տնտեսական

Վերջին տասը օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող ընկերությունների նկատմամբ Վրաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից իրականացվել են չհիմնավորված և անօրինական գործողություններ։ Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասաց «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ համասեփականատեր Հայկ Շահնազարյանը։

«ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվող բեռները Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել են մաքսային կնիքները, և անհասկանալի նպատակով իրականացվել է նմուշառում՝ հետագա լաբորատոր փորձաքննության համար։

Քանի որ բեռները Վրաստանի տարածքով անցնում են որպես տարանցիկ բեռներ, նման գործողությունների համար ոչ իրավական հիմք, ոչ էլ անհրաժեշտություն չկա,- նշեց նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ