Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը

22/04/2025 Տնտեսական

Հետաքրքրվա ՞ծ եք CCF-ով, փնտրո՞ւմ եք ամենահետաքրքիր ու խոստումնալից տաղավարն ու գործատուին։ Միջոցառման օրերին այցելեք Կոնվերս Բանկի տաղավար անմոռանալի փորձառություն ստանալու համար:

Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը՝ Կոնվերս Բանկը, այս տարի ևս մասնակցելու է CCF-ին նոր հնարավորություններով, ինտերակտիվ շփմամբ ու անակնկալներով:

Կոնվերս Բանկի տաղավարի այցելուները կստանան համապարփակ տեղեկություններ Կոնվերս Բանկի նոր մեկնարկող CONVERSION ծրագրի մասին, որն ուսանողների համար ֆինանսական ոլորտում կարիերայի մեկնարկի շատ լավ հնարավորություն է:

Որպես առաջատար ֆինանսական կառույց, Կոնվերս Բանկը շարունակում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարող է իրականացնել իր պոտենցիալը՝ միաժամանակ ապահովելով Բանկի կայուն զարգացումը: Բանկը խրախուսում է նախաձեռնողականությունը, ստեղծում աշխատանքային առաջխաղացման հավասար պայմաններ, խրախուսում, աջակցում կրթությունն ու զարգացումը, այդ թվում՝ նոր աշխատակիցների պարագայում.

CONVERSION-ը ոչ թե հերթական դասընթաց է, այլև փորձառություն ապագայի համար: Այն հետաքրքիր է, երիտասարդական, դինամիկ,

Անհետաքրքիր դասերը CONVERSION-ի մասին չեն, Դուք սովորում եք, զարգանում ու շփվում այլ՝ ընկերական միջավայրում՝ մասնակցելով խաղերի, թիմային միջոցառումների ու վայելելով ողջ ընթացքը,

Մի խոսքով, մասնակիցներին առաջարկվում է ոչ միայն ուսուցում, այլև ժամանց, հետաքրքիր նեթվորքինգ, պրոֆեսիոնալների հետ շփվելու հնարավորություն:

Career City Fest-ում Կոնվերս Բանկը և «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի հեղինակ Ռուբեն Եսայանը կներկայացնեն նաև երիտասարդական C360 Nektar փաթեթը: Այն նախատեսված է ակտիվ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների համար՝ առաջարկելով բանկային համալիր ծառայություններ, արտոնյալ պայմաններով ուսանողական վարկավորման հնարավորություն:

Փաթեթն ակտիվացրածները կկարողանան ամբողջ տարվա ընթացքում մասնակցել «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի հետ կապված հետաքրքիր միջոցառումներին. մրցույթներից առաջինը տեղի կունենա հենց փառատոնի ընթացքում:

Մրցույթին կարող են մասնակցել այն հաճախորդները, ովքեր կակտիվացնեն C360 Nektar փաթեթը 01.04.25-ից մինչև 26.04.25-ը՝ ժամը 11:00-ն ժամանակահատվածում, կայցելեն Կոնվերս Բանկի տաղավար, որտեղ սպասվում են հետաքրքիր անակնկալներ, իսկ Գլխավոր մրցանակն է «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմի պրեմիերայի 3 տոմս:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

–00—ՅՄ