Հայաստանի կամերային երգչախումբը ելույթ կունենա Հունաստանի Պատմոս կղզում

01/09/2025 23:05 Մշակույթ
Հունաստանի Պատմոս կղզում անցկացվող հեղինակավոր երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող հոգևոր երաժշտության 23-րդ փառատոնի գլխավոր հյուրերից է Հայաստանի կամերային երգչախումբը` Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Երգչախումբը սեպտեմբերի 6-ին կներկայացնի հայկական միջնադարյան հոգևոր երաժշտություն, իսկ հաջորդ օրը կկատարի Կոմիտաս Վարդապետի Սուրբ Պատարագը։

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը փառատոնի պաշտոնական աջակիցներից է։

–00—ՍՊ