Արխիվային կադրեր․ Արցախի Խնուշինակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին բռնազավթվեց Ադրբեջանի կողմից

20/08/2025 22:44 Մշակույթ

Արցախի թեմը արխիվային կադրեր է հրապարակել արդեն օկուպացված Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից․

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի Սուրբ Աստվածածինը երկու լայնաթռիչք կամարների վրա կառուցված բազիլիկ է: Կառուցվել է 1860 թվականին, շուշեցի Հայրապետ բեկ Դոլուխանյանցի միջոցներով: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին եկեղեցին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից:

Տեսանյութը՝ Շողակաթ Հ/Ը

—00—ՍՊ