Ալիևը խոսել է «Շուշիի իսլամական մշակութային ժառանգության մասին»՝ ակնհայտ ստով ու կեղծիքով
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Monument watch. 2025 թվականի հուլիսի 4-ին օկուպացված Արցախի Շուշի քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսեց Շուշի քաղաքի իսլամական մշակութային ժառանգության մասին` ակնհայտ սուտ ու կեղծ հայտարարություններ անելով:
Իլհամ Ալիևի հնչեցված կեղծ թեզերին անդրադարձել են «Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի» մեր գործընկերները (https://www.youtube.com/watch?v=6btph6MO-Tg): Մանրամասն տեղեկատվություն է տրվել Շուշի քաղաքի իսլամական ժառանգության՝ մզկիթների, աղոթատների, մեդրեսեների պահպանության շուրջ տարված աշխատանքների մասին: Ներկայացվել են Շուշի քաղաքի Վերին մզկիթի վերանորոգման աշխատանքները՝ սկսած տարածքի բարեկարգումից մինչև ամբողջական վերանորոգում, պեղումներ: Համաձայն Արմինե Հայրապետյանի, ով Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն է, Արցախի իսլամական մշակութային ժառանգության պահպանության և վերանորոգման ուղղությամբ տարվել են նույն ծավալի աշխատանքները ինչ եկեղեցիների և վանքերի պահպանության շուրջ: Նա շեշտել է, որ Արցախի իսլամական մշակութային ժառանգության առաջին համալիր հետազոտությունը իրականացվել է Արցախի Հանրապետության գոյության տարիներին: Հուշարձաններն ունեցել են պահպանության գոտի, համապատասխան փաստաթղթեր:
Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը մանրամասներ է ներկայացրել Շուշիի իսլամական մշակութային ժառանգության պահպանության և վերանորոգման աշխատանքների ընթացքի, ֆինանսավորման վերաբերյալ, ինչպես նաև Արցախի զբոսաշրջության համար դրանց կարևորության մասին:
Կարևոր է տարբեր տարիների արբանյակային լուսանկարների ցուցադրումը, որտեղ երևում է, որ Շուշիի իսլամական ժառանգությունը չի ոչնչացվել, ինչպես նշում է Ադրբեջանի նախագահը: Նաև ներկայացվել են կարևոր փաստեր, թե ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշիի Վերին մզկիթին:
–00—ՍՊ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Խոտեր այրելու հետևանքով այրվածքներ ստացած կնոջ կյանքը փրկել չի հաջողվել
-
Պուտինը շնորհավորել է Լենինգրադի բլոկադան վերապրած Հայաստանի բնակչուհուն
-
Հայ ժողովուրդը ֆրանսիայի հետ ունի խոր և բարեկամական ամուր հիմքեր․ Գեղարքունիքի մարզպետ
-
Պորտուգալիայի դեմ խաղից հետո մեզ ծափահարեցին, և ես հասկացա այդ ամենի խորը իմաստը. Մելիքյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է