Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց նվիրված հուշարձանները
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց պատվին կանգնեցված բոլոր 25 հուշարձաններն ու կիսանդրիները։
Արցախի մշակույթի և տուրիզմի զարգացման գործակալության տվյալներով՝ քաղաքի տարածքից ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսներ Հովհաննես Բաղրամյանի, Հովհաննես (Իվան) Իսակովի և Նելսոն Ստեփանյանի
հուշարձանները:
Մշակույթի գործիչների պատվին կանգնեցված Հենրիկ Բարխուդարյանի, Հովհաննես Թումանյանի, Խաչատուր Աբովյանի, Վահրամ Փափազյանի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու և Անդրեյ Սախարովի հուշարձանները։
Ազատագրական շարժման մասնակիցներ՝ Աշոտ Ղուլյանի, Քրիստափոր Իվանյանի, Անատոլի Զինևիչին և Յուրի Պողոսյանի հուշարձանները։
Հեղափոխական գործիչներ՝ Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի և Ալեքսանդր Ծատուրյանի հուշարձանները։
–00—ՍՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Դոհայում պայթյուններ են լսվել. Իսրայելը թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը. AP
-
Նոր բժշկական հաստատության ստեղծումն ԱՆ ռազմավարական խնդրի լուծումն է․ Գալյան
-
Փաշինյանի ավտոշարասյունը հասավ ՔՊ վարչության շենք, որտեղ նրան դիմավորեց Ալեն Սիմոնյանը
-
Ալեն Սիմոնյանն իր բիզնես դասի մեքենայով, թիկնապահներով ժամանեց ՔՊ վարչության նիստին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է