11/08/2025
USD 384.11 EUR 450.45 RUB 4.88
Մշակույթ

Օկուպացված Արցախում բռնկված հրդեհները և անշարժ հուշարձանների համար ստեղծված սպառնալիքը

11/08/2025 20:11 Մշակույթ

Monument Watch. Վերջին օրերին Արցախի մշակութային ժառանգությամբ անհանգստացած մի շարք գործիչներ և լրատվամիջոցներ ահազանգում են Արցախի Հանրապետության տարածքում արդեն մեկ շաբաթ բռնկված հրդեհների և դրանց հետևանքների մասին։ Հունիսի 29-ին Արցախի մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջով հրապարակվեց ահազանգ հրդեհի տարածքում շուրջ 100 հուշարձանների վտանգվածության վերաբերյալ։

Այս պահին հրդեհների վերաբերյալ հայտնի են միայն մի քանի ադրբեջանական կցկտուր հրապարակումներ և firms.modaps.eosdis.nasa.gov համակարգի առցանց քարտեզը։

Արցախի Հանրապետության արևելյան հատվածներն ընդգրկող հրդեհները իրենցից մեծ վտանգ են ներկայացնում այս հատվածների մշակութային ողջ ժառանգության համար։ Չնայած, որ նշված տափաստանային հատվածներում ամռան օրերին հրդեհների բռնկումը բնորոշ երևույթ է, անկախության տարիներին այս հրդեհները մարվում էին շատ ավելի կարճ ժամանակահատվածում։

Հաճախ էին հրդեհներ բռնկվում նաև Տիգրանակերտ հնավայրի շրջակայքում, այնուամենայնիվ, ըստ firms.modaps.eosdis.nasa.gov համակարգի վերջին մեկ ամսվա հրդեհներից և ոչ մեկը չի ընդգրկել Տիգրանակերտի տարածքը։

Ի տարբերություն Տիգրանակերտի, հրդեհների տարբեր օջախներ են նշված Ամարասի վանքի տարածքում և շրջակայքում։ Ինչպես և մյուս հուշարձանների դեպքում, վանքի վնասվածության վերաբերյալ տեղեկություններ չկան։

Բարեբախտաբար, ըստ միևնույն համակարգի, այսօր արդեն հրդեհների մեծ մասը մարվել են։ Այս պահին առկա են միայն մի քանի փոքր օջախներ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հատվածում։

Այժմ հրդեհից վնասված հուշարձանների վերաբերյալ տեղեկություններ չկան։

 

  • Լրահոս
  • Ամենաշատ դիտվածները