«Ազգի բռնագաղթը»․ արժեքավոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ լիբանանահայ հայտնի գեղանկարիչ Գրիգոր Զոհրապ Քեշիշյանի (1943-2017 թթ.) «Ազգի բռնագաղթ» գեղանկարը։ Այն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Հակոբ Փանոսյանի միջոցով Բեյրութից հանձնել է նկարչի զարմուհին՝ Թալին Գանլեջյանը:
1972-2016 թթ․ Գրիգոր Զոհրապ Քեշիշյանն ունեցել է ավելի քան 40 անհատական ցուցադրություն Լիբանանում, Սիրիայում, Քուվեյթում, ԱՄՆ-ում և այլուր։
Վերջերս նվիրատուն հեղինակի երեք կտավ որպես նվիրատվություն հանձնել է նաև Զմմառի Սուրբ Տիրամոր վանքին։
–00—ՍՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Լևոն Արոնյանը հաղթել է Սենթ Լուիսում կայացած արագ և կայծակնային շախմատի մրցաշարում
-
Համաձայնության հասնելու հնարավորությունն այժմ կախված է Զելենսկուց և եվրոպական երկրներից․ Թրամփ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է