Օկուպացված Ստեփանակերտում կառուցվող «Հաղթանակի թանգարանը»՝ որպես հակահումանիստական նախաձեռնություն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Monument Watch. 2025 թվականի հուլիսի 20-ին նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում անցկացվող III Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին ներկայացրեց Ստեփանակերտում (Ադրբեջանի պաշտոնական անվանմամբ՝ «Խանքենդի») «Հաղթանակի թանգարան» կառուցելու ծրագիրը (https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Faqreqator.az%2Faz%2Fsiyaset%2F85574416%3Ffbclid%3DIwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBExNEhRU0FHbWZyWlJNanBPSQEebtHr-DzALOXqpL9DUJ-heyLwWxGhBDrF2nEjQ3HX5Ggsz4cwsAmp8SSBgvo_aem_D-C_XzVTU_YIL4FNql5Lhw&h=AT006KgSkhYvGZSHA6fqXX8f7WUIHZaoREMp7SE_DzYc7rAvquku70XPH4mXqwvilttSpniBxgYlCAyPzeePVmKAt58AMkl33M3f4gVgrmjFF__20Obz2ztr3ZTsAMK96aFklcP7ofA)։
Ըստ նախագահի հայտարարության, թանգարանը տեղակայվելու է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նախկին կուսակցական կոմիտե»-ի շենքում (Արցախի Հանրապետության նախագահական նստավայր)։ Այս շենքը, որը խորհրդային շրջանում եղել է ամբողջ շրջանի վարչա-քաղաքական կենտրոնը, ժամանակին նաև հանդիսացել է Արցախի ինքնության և ինքնակառավարման խորհրդանիշներից մեկը։
Ներկայումս շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Թանգարանի կառուցման պայմանագրի արժեքը, ըստ բաց աղբյուրների, կազմում է մոտ 443 հազար մանաթ (շուրջ 260 հազար ԱՄՆ դոլլար)։ Տվյալ տարածքը վերանվանվել է «Հաղթանակի հրապարակ», իսկ թանգարանը լինելու է այդ վերափոխված միջավայրի կենտրոնական կետը։
Թանգարանը, որն ըստ համաշխարհային փորձի պետք է դառնա երկխոսության, հիշողության պահպանման և մշակույթների համագործակցության վայր, այստեղ ձևավորվում է որպես հաղթանակի ու գերիշխանության խորհրդանշական հարթակ։
Երբ հումանիստական առաքելությամբ մշակութային կառույցը վերածվում է միակողմանի պատմություն ներկայացնող ցուցասրահի՝ առանց մյուս կողմի ձայնը լսելու, այն ոչ միայն չի վերացնում բևեռացումը, այլ խորացնում է հակամարտության մշակութային շերտերը։ Նման անհաջող և հակաումանիստական փարձ կարելի է համարէլ Ադրբեջանի իշխանությունների կոմղից «Հաղթանակի պուրակ» նախաձեռնությունը, որը քննադատվեց միջազգային հանրույթի և ցեղասպանությունը կանխարգելող մի շարք կազմակերպությունների կողմից։
Երբ հիշողությունը ներկայացվում է որպես քաղաքական գործիք՝ վերաիմաստավորելով անցյալի վայրերը, թանգարանները կորցնում են իրենց իրական առաքելությունը՝ ծառայելու մարդու, նրա հիշողության և արժանապատվության պաշտպանությանը։ Այս պարագայում նման ծրագիրը կարող է վտանգել տարածքի հայկական հիշողության արհեստական վերացմանը և էթնիկ զտման քաղաքականության արդարացմանը հետագա սերունդների համար։
Հիշողության մշակույթի իսկական գործառույթը պետք է լինի մարդկային փորձի բազմաշերտության ճանաչումը, հակամարտությունների բարդության ընկալումը և միջմշակութային երկխոսության հնարավորությունների ստեղծումը, այլ ոչ թե միակողմանի հաղթանակի տոնակատարությունը:
–00—ՍՊ