Անմար հիշողությամբ արդարություն․ ցերեկույթ՝ Ազնավուրի քոլեջում՝ նվիրված Ցեղասպանության տարելիցին

26/04/2025 Մշակույթ
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ ոգեկոչման հուշ-ցերեկույթ նվիրված Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին:

«Անմար հիշողությամբ` Դեպի արդարություն։ Մեր հիշողությունը պահանջ է, մեր պայքարն անվերջ» խորագրով երաժշտական ու ասմունքի միջոցառումը նախաձեռնել էր քոլեջի դասախոս Ռոզիտա Սողոմոնյանը՝ մասնակցությամբ քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների: