«Զանգեզուրի միջանցքն» Իրանի համար ավելի վտանգավոր է, քան Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրերը

07/08/2025 14:55 Չդասակարգված

Իրանցի քաղաքագետ, լրագրող Մոհամմադ Ջաֆար Մոհամմադզադեն X-ի իր էջում մտահոգություն է հայտնել վաղը՝ օգոստոսի 8-ին, Սպիտակ Տանը սպասվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցություններով, նշելով, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը շատ վտանգավոր է իր երկրի համար։

«Եթե ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները հանգեցնեն ներկայիս աշխարհագրական սահմանների փոփոխության՝ Զանգեզուրի միջանցքի պատրվակով, Իրանը կարող է և պետք է վերանայի երկու հանրապետությունների ճանաչումը։ Այս պայմանագիրն Իրանի համար ավելի վնասակար է, քան Թուրքմենչայը և Գյուլիստանը», – հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Գյուլիստանի (1813) և Թուրքմենչայի (1828) պայմանագրերը կնքվել էին Ռուսական Կայսրության և Պարսկաստանի միջև, որով փաստացի Արևելյան Հայաստանի ներկայիս տարածքն անցավ ռուսական տիրապետության տակ։

 

–00—ԱՊ