Տոտալիտար հասարակության մեջ իշխելու են «երկաթյա» տրամաբանությամբ ղեկավարող թզուկները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Շահէ Ծ. վրդ. Անանեանը գրում է․
Եթե չես դատապարտում, ուրեմն հովանավորում ես, եթե հովանավորում ես, նշանակում է հանցակից ես, եթե հանցակից ես, նշանակում է մեղավոր ես, եթե մեղավոր ես, նշանակում է պետք է կալանավորվես…
Այս տրամաբանությամբ ենք այսօր կառուցում մեր “առաջադեմ” հասարակությունը: Տափակ, բովանդակազուրկ, ստալինյան տոտալիտարիզմ հիշեցնող ենթադրություններով:
Այսօրվա պայքարը բացառապես հոգու համար է, մարդկային պարզ, ազնիվ ու քրիստոնյա հոգու:
Եվ եկեղեցու դեմ արշավն ուղղված է հայ մարդուն անհոգի, պարզ սպառող դարձնելուն: Կուզեք հավատացեք, կուզեք ոչ, դրանից իրականությունը չի փոխվում:
Ինչքան էլ աշխարհաքաղաքական կենտրոնների ու խաղերի հետ կապեն այս ամենը, միևնույն է, եթե այսօր մենք չպաշտպանենք Ճշմարտությունը, ապրելու ենք տոտալիտար հասարակության մեջ` բառիս ամենաուղղակի իմաստով: Ընդ որում, այդ տոտալիտար հասարակության մեջ իշխելու են “երկաթյա” տրամաբանությամբ ղեկավարող թզուկները:
—00—ՄԱ