Բաքվում լուրջ են տրամադրված․ կոչ են անում անգամ այրել Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը

29/06/2025 15:50 Չդասակարգված

Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը Ռուսաստանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ։

Եկատերինբուրգում տեղի ունեցած դեպքերից հետո ադրբեջանական մի շարք լրատվականներ հակառուսական քարոզչություն են տանում։  Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը բացահայտ հակառուսական մի շարք պնդումներ է հրապարակել։

Ադրբեջանական «Minval» լրատվամիջոցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է շովինիստ։ Իսկ ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ Աֆգան Մուխթարլըն իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ հանրությանը բացահայտ կոչ է անում այրել Ռուսաստանի դեսպանատունը։

 

–00—ԱՊ