Հայտնի պացիֆիկ՝ զինաթափման, հակապատերազմական շարժման միջազգային սիմվոլը՝ կուրսանտների պաստառի վրա
23/06/2025 12:55
Չդասակարգված
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Եւս մեկ հարված Բանակին․
Այս ընթացքով ՀՀ Զինված ուժերի 30-ամյա խորհրդանիշ արծվի փոխարեն, զինվորականների լուռ համաձայնությամբ իշխանությունները կտեղադրե՞ն աղավնի, ճնճղուկ կամ ջութակ։

Այլ կերպ չես կարող բացատրել նախօրեին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում «Մշակույթ զենք» խորագրով կուրսանտների հետ մտավորականների հանդիպմանը մեծածավալ պաստառի խորհրդանիշը։
Առաջին հայացքից անմեղ՝ Եռագույն երանգների վրա խզբզոց է։ Բայց առաջին հայացքից։ Իսկ դա միջազգային հայտնի՝ պացիֆիկ՝ զինաթափման, հակապատերազմական շարժման միջազգային սիմվոլն է։
Իհարկե ոչ ոք պատերազմի կոչ չի անում, բայց ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում հակաբանակային, զինաթափման խորհրդանիշի առկայությունը։»։
–00—ԱՊ