Խ․ Սուքիասյանի գրասենյակից հերքում են, թե պատգամավորն առնչություն ունի գողացված ադամանդների հետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակը հերքում է այն տեղեկատվությունը, թե «ԱԼՌՈՍԱ»-ից գողացված ադամանդները հանձնվել են ընկերությանը, որի շահառուն Սուքիասյանն է։
24Newsի հետ զրույցում Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանն ասաց․ «Նախնական Ձեզ ասեմ, որ բացարձակ սուտ է, շուտով հայտարարությունը կլինի»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ անվտանգության ուժերը ձերբակալել են «Ալռոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունից ադամանդներ գողացող ավազակախմբի, որը մաքսանենգ ճանապարհով պետք է տեղափոխվեր Հայաստան, և որ ձերբակալվածների թվում է ընկերության աշխատակիցը։ Այցի ընթացքում առգրավվել է մոտ 200 հազարի ադամանդ հումք, փող և զարդեր։
«ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հետ համատեղ կասեցրել է մի խումբ անձանց գործունեությունը, որոնք համակարգված կերպով գողացել են բարձրորակ չմշակված ադամանդներ ԱԼՌՈՍԱ (ԲԲԸ) ընկերությունից՝ հետագա անօրինական վաճառքի և ՀՀ տարածք մաքսանենգ ճանապարհով ներմուծման նպատակով։ Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել «ADM Diamond LLC»-ին, որի շահառուն հայ գործարար և ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիասյան Խ.Ա.-ն է», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ անօրինական գործունեության կազմակերպիչներն են Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան Ա.Ա.-ն և Բաղիկյան Ա.Ա.-ն, որոնք միջազգային հետախուզման մեջ են ադամանդի հումքի մաքսանենգության համար։
–00—ԱՊ