Ավտովթար է եղել Հալիձոր գյուղի մոտ․ վարորդը և 4 ուղևոր ստացել են մարմնական վնասվածքներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Հունիսի 1-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հալիձոր գյուղի «Դիտակետ» կոչվող տարածքի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ժայռին, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևոր ստացել են մարմնական վնասվածքներ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ցուցաբերել համապատասխան օգնություն արգելափակված քաղաքացուն։ Բոլոր տուժածներին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն:
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Էդուարդ Սպերցյանը դադարեցրել է համագործակցությունը գործակալի հետ դեռ ձմռանը․ ինչ է հայտնի
-
Արա Աբրահամյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ
-
Արսեն Թորոսյանը դրսևորել է պատգամավորին ոչ հարիր, անհամատեղելի վարքագիծ. Դիտորդ մարմին
-
Թրամփը հայտարարել է Ուկրաինայի շուրջ իր մոտեցումների փոփոխության հավանականության մասին
-
Հրամցվում է իբրև պետականության հաստատման խոչընդոտ, որպեսզի հանվի Սահմանադրությունից. Դանիելյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է