Բացահայտվել է 143 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում՝ մայիսի 19-20-ը

Բացահայտվել է 143 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ 52 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4-ական դեպք՝անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 2-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության, զինվորական պաշտոնեական անփութության, սառը զենք կրելու և անհետաձգելի միջամտության մասին որոշման պահանջները խախտելու:

Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, սուտ ցուցմունքի, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ինքնիրավչության և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ սպանության փորձի, ապօրինի ծառահատման, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, ճանապարհատրանսպորտային պատահարի և շորթման՝ 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 9 ավտովթարի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

–00—ՍՊ