Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության նիստ կանցկացվի

Վիեննայում մայիսի 14-15-ը կկայանա Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը։

Ավստրիա պատվիրակություն գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի մայիսի 14-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»։

Հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։

–00—ՍՊ