Ամառային զորակոչը կմեկնարկի ապրիլի 21-ից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել․

 «Ղեկավարվելով Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու Այլընտրանքային ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

 1. Հայտարարել 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ՝ 2025 թվականի ամառային զորակոչ կամ զորակոչ), որոնց 18 տարին լրանում է կամ, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը: 

2 2. 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2025 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին: 

3. 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: 

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

 5. 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2025 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: 

6. 2025 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի: 

7. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի: 

3 8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել` 

1) զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում ինֆեկցիոն կամ այլ վարակիչ հիվանդությունների տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը. 

2) զինվորական կոմիսարիատների կողմից քաղաքացիների առողջական վիճակի հետազոտության ուղեգրումը և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից քաղաքացիներին անհրաժեշտ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական ուղեգրումների վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 25-ը ներառյալ։ 

9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին` 1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ և նրա զինվորական կոմիսարիատներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին. 

2) իրավասության սահմաններում աջակցել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ և դրա զինվորական կոմիսարիատներ: 

4 10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով: 

11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից ծանուցված և Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարին: 

12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ 

1) ապահովել` ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի, ինչպես նաև հարակից տարածքներում, բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատներ. 

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարիատներից 5 մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության անձնակազմեր: 

13. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար: 

14. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում: 

15. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ 

1) մինչև 2025 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները. 

2) մինչև 2025 թվականի հուլիսի 22-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` 

6 ըստ բնակության վայրի հասցեների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների. 

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ: 

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

–00—ՍՊ