Թուրքիան նավթի պաշարներ է փնտրում Վանի նահանգում
17/04/2025
Չդասակարգված
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանի նահանգի Մուրադիե շրջանում նավթի որոնման աշխատանքներ են իրականացվում։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ինչպես նշում են շրջանային ղեկավար Մելիհ Այդողանն ու իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) նահանգային ղեկավար Աբդուլահաթ Արվասը, աշխատանքների արդյունավետությունը շատ շուտով տեսանելի կլինի։
«3, 4 ամիսը մեկ նշաններ ենք տեսնում։ Այստեղից ևս նավթ դուրս կգա, ինչպես դա եղավ Շըրնաքում։ Աստծո կամոք, տեխնոլոգիական հնարավորություններով 1500 մետր խորությամբ հորատելով, մի քանի ամսում կհասնենք նավթին»,- ասել է Աբդուլահաթ Արվասը։
–00—ՍՊ