Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը կարողացան քննարկել տարածաշրջանի համար կարևոր հարցեր
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխնախարարների մակարդակով եռակողմ ձևաչափը լավ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանի համար կարևոր հարցեր։ Ինչպես հաղորդում է Թբիլիսիում ԱՊԱ-ի թղթակիցը, այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
«Տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, և սա լավ հնարավորություն է քննարկելու մեր տարածաշրջանին հուզող հարցեր։
Վրաստանը նպատակ ունի առավելագույն ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Այս ձևաչափում կարևոր են հարաբերություններն Ադրբեջանի և Հայաստանի՝ երկու հարևան երկրների հետ։ Սա առաջին անգամն է, որ դա տեղի է ունենում։
Մենք կարողացանք այս ձևաչափով երեք երկրների միջև քննարկել տարածաշրջանի համար կարևոր հարցեր, և հուսով եմ, որ ապագայում կկարողանանք շարունակել քննարկել և աշխատել երեք երկրների համար կարևոր հարցերի շուրջ»,- ասել է նա։
–00—ՅՄ