Վանաձորում ծնվել է ընտանիքի 12-րդ երեխան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Վանաձորի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 12-րդ երեխան: Փոքրիկը  ծնվել է կեսարյան հատման միջոցով՝ 3 կգ քաշով: Թե մայրիկի, թե բալիկի վիճակը բավարար է, նրանք այսօր դուրս են գրվել: 

Աղջնակին ընտանիքն անվանակոչել է Աննա-Մարիա: Տանը նրան սպասում են ավագ 9 քույրերը, 2 եղբայրներն ու ընտանիքի մյուս անդամները:

–00—ՅՄ