Քշի-քշի, ես եմ․ Արցախը չկա, դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիմացը չեք նայում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Կառավարության գործունեության կատարողականի վերաբերյալ քննադատությունները որոշ մարդկանց կողմից ջղաձգումներով են ուղեկցվում, ամբիոնի մոտ վիրավորանքներ էլ են հնչեցնում։ Պատասխանատվությունը, բոլոր լծակները ձեր ձեռքում են, այս իրականության համար դուք պետք է պատասխանատու լինեք։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ակնհայտ հակահայկական քարոզչություն կա, մեզ մտահոգող հարցերին չեք անդրադառնում։ Անգրագետ թեզ է՝ թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը։
Այս ամեն ինչը կառավարման ճգնաժամի հետևանք է։ Վերջերս շատ եք խոսում մեքենա վարել չիմանալուց․ եթե վարորդն առաջ չի նայում, պատահարներ են լինում։ Արցախի հարցում տեսանք, Արցախն էլ չկա, հիմա ո՞վ է «Ժիգուլի» վարողը», դուք ոչ թե «Ժիգուլի» վարող եք, այլ՝ «Զապոռոժեց», թանկարժեք մեքենային մի քանի անգամ խփելուց հետո ասում եք՝ էլի ես եմ, կարող ես առաջ ընթանալ», – իր խոսքում նշեց Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ