Վան ՖԱ-ը կոչ է անում զերծ մնալ հայտարարություններից և չփորձել ակումբին ներքաշել ինտրիգների մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Վան ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Վան ՖԱ-ը կոչ է անում զերծ մնալ ամպագոռգոռ հայտարարություններից և չփորձել ակումբին ներքաշել տարատեսակ ոչ ֆուտբոլային ինտրիգների մեջ: Մենք նույնպես լիահույս ենք ,որ այն ինչ տեղի ունեցավ երեկ՝ խաղի ժամանակ, չի վրիպել հանդիպման պատվիրակի և տեսուչի տեսադաշտից, անկախ նրանից, թե ոմանց անպարկեշտ բառամթերքը ինչ լեզվով էր:

Գլխավոր մարզիչ պարոն Գևորգյանի հետխաղային ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունը կարելի է ընդունել անկյունաքարային՝ «Պայքարը լինելու է թեժ, խաղադաշտի սահմաններում», մնացյալ բոլոր մեղադրանքները մեր հասցեին ոչ այլ ինչ են, քան էժանագին մանիպուլյացիա:

Հ.Գ. Վան ՖԱ-ն հորդորում է արտահայտություններում լինել կոռեկտ, մնալ ֆուտբոլի արդար խաղի, մարդկային և պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններում:
Կհանդիպենք ապրիլի 30-ին, թեժ է լինելու…»:

–00–ԱՀ