Իրաքը Թուրքիայի հետ ստորջրյա նավթամուղի կառուցման համաձայնագիր է ստորագրել

16/04/2025 17:38 Չդասակարգված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

 

Իրաքը Թուրքիայի և Իտալիայի հետ ստորագրել է ստորջրյա նավթատարի կառուցման համաձայնագիր:

Իրաքի նավթի նախարարությունը հայտարարության համաձայն՝ փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իտալական «Micoperi» ընկերությունների հետ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Բաղդադի հարավային նավահանգիստներից ծովային ճանապարհով նավթի արտահանում, որի օրական տարողունակությունը կկազմի շուրջ 2.4 միլիոն բարել։

Նշվում է, որ ծրագիրը թույլ կտա նավթի արտահանում իրականացնել միաժամանակ երեք տարբեր ուղղություններով՝ մեծացնելով Իրաքի նավթարտահանման համակարգի արդյունավետությունը։
 

Ermenihaber

 

–00—ՍՊ