ՊԵԿ էլեկտրոնային համակարգերի աշխատանքը վերականգնվել է, սակայն հնարավոր են նոր սահմանափակումներ

16/04/2025 17:26 Չդասակարգված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է: 

Կոմիտեն հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ։ 

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ 

 

–00—ՍՊ